Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգն ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղենում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:

 

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է իրավիճակի վերլուծություն, որի արդյունքում անհապաղ ձեռնարկվել են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, բակային համայցեր, բնակչության իրազեկման բարձրացման նպատակով մշակվել են հուշաթերթեր, կազմակերպվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

 

Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: 

 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։ Անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, հայտնաբերված 51 հիվանդն ստացել է անհրաժեշտ բուժում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվել նաև ՀՀ Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: 

 

Սիբիրախտն նախևառաջ սմբակավոր կենդանիների հիվանդություն է, որը ծագում է վարակված արոտավայրերում սպորներով սնվելուց, որն էլ արտահայտվում է աղիքային վարակի ձևով: Հիվանդությունն սկսում է սուր կամ կայծակնային, որը տևում է րոպեներ, մեկ ժամ կամ մի քանի ժամ: Կենդանիների բերանից, քթից և բնական այլ բացվածքներց հոսում է արյուն կամ շճահեղուկ: Հիվանդության սուր ընթացքի դեպքում կենդանիների մոտ բարձրանում է ջերմաստիճանը մինչև 40-42,5oC, դողացնում են, ցնցվում են մկանները, արագանում են երակազարկն ու շնչառությունը, ի հայտ է գալիս կտրուկ ընկճվություն, կենդանու հայացքը դառնում է անշարժ, անասունը ասես «քար է կտրում»: Զարգանում է արյունախառն փորլուծություն, մեզը դառնում է մուգ կարմիր գույնի:

 

Մարդիկ վարակվում են շփվելով վարակված կենդանիների հետ, հիվանդությունն ի հայտ է գալիս մաշկային ձևով: Ինֆեկցիայի վարակի տեղում ձևավորվում է ածխի նման սև կաշվեթեփ,, շրջապատված տեղային բորբոքման կարմիր թմբիկով: Չի թույլատրվում հեռացնել կամ, ընդհանրապես, որևէ կերպ վնասել կաշվեթեփ: Վարակված միս ուտելն առաջացնում է աղիքային ձևի արյունոտ փորլուծություն:

 

Արտաքին միջավայրում մանրէն ձևավորում է սպորներ, որոնք կայուն են և կարող են հողի մեջ պահպանվել տասնյակ տարիներ, նույնիսկ հարյուրամյակներ: Հայտնի են, այսպես կոչված, «անիծված դաշտեր», որտեղ վարակները դարեր շարունակ պարբերաբար գրանցվում են: Վարակված կենդանիների մորթիներից պատրաստված հագուստը ևս վտանգավոր է: 

 

Մահացությունը պայմանավորված է հիվանդության ձևով.

 

  • մաշկի համար` 10-20%, 
  • աղիների համար` մոտ 50 %,
  • թոքերի համար` մինչև 95 %:

 

Ի դեպ, թոքային ձևը ներկայումս քիչ է հանդիպում, եթե միայն այն չի կիրառվել որպես մանրէաբանական զենք:

 

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: 

 

Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում,իրականացվել են լաբորատոր հետազոտություններ: 3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. doctor54.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ